«Ռուսաստանի խորքին ամերիկյան հրթիռներով հարվածելու թույլտվությունն անխուսափելիորեն կհանգեցնի լրջագույն թեժացման, որը սպառնում է վերածվելու անհամեմատ ավելի լուրջ հետևանքի»,- ասել է Պետդումայի միջազգային գործերի կոմիտեի ղեկավար Լեոնիդ Սլուցկին։ Մեկ այլ ռուս պաշտոնյայի դիտարկմամբ՝ այդ թույլտվությունն աննախադեպ քայլ է, որը տանում է դեպի երրորդ համաշխարհային պատերազմ, սակայն Ռուսաստանի պատասխանը կլինի անհապաղ։               
 

Գերագույն գլխավոր ճիվաղը լեգիտիմության առումով լրջագույն խնդիր ունի

Գերագույն գլխավոր ճիվաղը լեգիտիմության առումով լրջագույն խնդիր ունի
26.08.2024 | 07:17

Մամուլում առկա տեղեկությունների համաձայն 71-ամյա ծերունի Ալբերտ Առստամյանը ձերբակալվել է այն բանի համար, որ պետական դավաճանի՝ Զեյթուն կատարած այցի ժամանակ խնձոր է նետել նրա ուղղությամբ։

Տեղի ունեցածն իր աբսուրդայնությամբ հստակ ցույց է տալիս, որ գերագույն գլխավոր ճիվաղը լեգիտիմության առումով լրջագույն խնդիր ունի և յուրաքանչյուր այսպիսի զբոսանք կամ այցելություն, այլևս լրջագույն խնդիր է՝ հաշվի առնելով քաղաքացիների նմանօրինակ ընդվզումների լինելիությունը։

Իրականում այսպիսի հատվածական երևույթները դեռ ծաղիկներն են։ Վստահաբար հանրային դժգոհության այսպիսի բարձր ֆոնին, շատ շուտով հազարավորներին գիտակցված կերպով մսաղացի ուղարկած բորենին անգամ մեկ քայլ չի կարողանալու հանգիստ կերպով իրականացնել՝ Երևանի փողոցներում։

Գործընթացների համատեքստում առկա տրամաբանությունը, որը իր մեջ ներառում է իշխանության խայտառակ քաղաքականությունը, թուրք-ադրբեջանական տանդեմ շահերի սպասարկումը, նրա վարկանիշային անկումը, ընդդիմախոսների նկատմամբ կոշտ ավտորիտարիզմի մեթոդաբանության կիրառումը՝ հուշում է՝ Նիկոլ Փաշինյանն իրականում ապրիորի դատապարտված է վռնդվելու և այդ գործընթացը անդառնալի է։

Դավիթ ՖԻԴԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 2708

Մեկնաբանություններ